Բացել լրահոսը Փակել լրահոսը
546622511_1165570032263014_4952763720542879697_n
A A
Պաշտոնական

Խոհանոցային դանակով տղամարդուն հարվածել էր 39-ամյա եղբայրը

Սեպտեմբերի 9-ին` ժամը 23-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի բաց վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, թե Նոր Նորքի 6-րդ զանգվածի մի բնակարանի խոհանոցում ընկել է դանակի վրա։

Մեկնել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Լյուքսեմբուրգի փողոցի մի բնակարանից, որտեղ վիճաբանության ժամանակ սեղանին դրված խոհանոցային դանակով նրան հարվածել է 39-ամյա եղբայրը։
Եղբայրը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: