A
A
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցեց Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը: Մերիդիան հաուսում կազմակերպված միջոցառումը հարթակ հանդիսացավ՝ Վաշինգտոնի դիվանագիտական և քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար համայնքի հետ շփումների համար։
Մերիդիան հաուսը միջազգային անկուսակցական կենտրոն է, որն իր գործունեությամբ նպաստում է դիվանագիտության ամրապնդմանը և միջազգային փոխգործակցության խթանմանը, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։