A
A
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։
«Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման»,- գրել է նա։