Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Եղիշե Մելիքյանի հետխաղային մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այս խաղից գոհ եմ։ Պորտուգալիային պարտվելուց հետո թվում էր՝ տխուր չէի, հումոր էի անում, քննադատեցին։ 
 
▫️Ես եմ գլխավոր մարզիչը, թիմի առաջատարն ու ոգին, ինձ կոտրված չպետք է տեսնեն։ Մի՛ նեղացրեք մեզ, հավատացե՛ք, մեզ համար դժվար է, խնդիրներով հավաքական ունենք։ 
 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը փոքր քայլ է մեծ նպատակի ճանապարհին․ «Այսօրվա խաղի պլանը հաղթելն էր։ Խնդրանք ունեմ՝ մի քննադատեք մեզ, այլ հավատացեք։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որ 0:5 պարտությունից հետո մեզ մենակ չթողեցին։ Սա մեկ կարևոր քայլ առաջ է»։

Մելիքյանի խոսքով՝ պաշտպանները Պորտուգալիայի և Իռլանդիայի խաղերում հոգեբանորեն այլ մոտեցում են ցուցադրել։ «Շատ շնորհակալ եմ ֆուտբոլիստներից, որոնք խաղադաշտում նվիրված խաղ ցուցադրեցին»,– ասել է մարզիչը։

Հայաստանի հավաքականը ԱԱ ընտրական փուլի երկրորդ տուրում Երևանում հաղթեց Իռլանդիային՝ 2:1 հաշվով։