Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վերաօծվել է Հաղարծինի ավելի քան 1 դար չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

Արագածաոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուներն ու խաչը: Սուրբ Աստվածածինը դռները բացել է Հաղարծին, Թեղուտ, Հովք ու հարակից համայքների բնակիչների առջև:

Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, սակայն 1902 թվականին փայտաշեն տանիքը քանդվել է։

Խրիմյան Հայրիկը գումար է հատկացրել եկեղեցին վերակառուցելու համար, սակայն գումարը ծախսել են աղքատների կարիքների համար։ Ավելի քան մեկ դար անց եկեղեցին վերակառուցվել է Հաղարծինի բնակիչների ջանքերով։