Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղանակ2
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կնվազի․ սպասվում է քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-ին և 10-ին կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 8-9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի: