A
A
Նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը․ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:
Այդ մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:
Նշվում է, որ այդ նպատակով անցակետով Հայաստան կմեկնի թուրքական պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: