Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_2822
A A
Պաշտոնական

Անհայտ կորածների ընտանիքները օգոստոսին և սեպտեմբերին ևս կստանան աջակցություն

Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Միջոցառման շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը։

Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներ, կստանան սոցիալական աջակցություն, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ: