Բացել լրահոսը Փակել լրահոսը
541428721_1116362074018494_3252923804325470543_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի ջրիմուռների ծաղկման ընթացքի արբանյակային վերլուծությունը

Սևանա լճում վերջին շրջանում նկատվող ջրիմուռների ծաղկման ինտենսիվացման գնահատման նպատակով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է Sentinel-2 արբանյակի պատկերների վերլուծություն, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

2025թ. օգոստոսի 23-ի և 30-ի արբանյակային պատկերների ArcGIS ծրագրային փաթեթով մշակման, համադրման և վերծանման միջոցով NDWI (ջրային տարբերությունների ինդեքս) և FAI (լողացող ջրիմուռների ինդեքս) ինդեքսների ստացմամբ առանձնացվել են ջրիմուռներով ծածկված և առանց ջրիմուռների տարածքները։

Ներկայացված քարտեզները թույլ են տալիս տեսնել լճի մակերևույթի փոփոխությունները և ծաղկման ինտենսիվությունը։