Բացել լրահոսը Փակել լրահոսը
542750235_1256638513166762_1652912860946154500_n
A A
Սպորտ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ ժամը 16:00-ին

ՀՖՖ-ից հայտնում են․

Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:
 
Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:
 
Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: