Բացել լրահոսը Փակել լրահոսը
309536
A A
Պաշտոնական

Սպասվում է լուսնի լրիվ խավարում․ այն տեսանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերից

Սեպտեմբերի 7-8-ի գիշերը Երկրի բնակիչներն ականատես կլինեն Լուսնի լրիվ խավարման։
Այն տեսանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերից, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

✅️Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով 19:28-ին։
Լուսինն ամբողջությամբ կծածկվի Երկրի ստվերով 21:30-ին և խավարումն իր գագաթնակետին կհասնի 22:11-ին։
Այն ամբողջությամբ կավարտվի սեպտեմբերի 8-ին, ժամը 00:55-ին։

🌏 🌓 Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում՝ ամբրայում։ Այդ ժամանակ Արեգակի լույսն անցնում է Երկրի մթնոլորտի առավել հաստ շերտերով և, հասնելով Լուսինին, վերջինիս հաղորդում է կարմրա-նարնջագույն երանգ։