A
A
Դատախազը դատարանում պահանջեց մոտ 4 մլրդ դրամ բռնագանձել Սերժ Սարգսյանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր կայացած դատական նիստում դատախազը գույքային հայց է ներկայացրել նախկին նախագահի և մյուս մեղադրյալների դեմ։
Մեղադրող կողմը պահանջեց նրանց ճանաչել գույքային պատասխանող և Սարգսյանից պետության օգտին բռնագանձել շուրջ 4 միլիարդ դրամ։
Ըստ մեղադրանքի՝ խոսքը վերաբերում է շուրջ 20 տարվա վաղեմություն ունեցող գործարքի, որը Սարգսյանը կնքել է պաշտպանության նախարարի պաշտոնավարման տարիներին։ Մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով։ Դատախազության պնդմամբ՝ այդ քայլով հողամասերը փոխանցվել են «Տոյոտա-Երևան» ընկերությանը, որի 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանին։