Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Քոչարյանի ու մյուսների դատավարությունն անցավ դռնփակ

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունն այսօր անցավ դռնփակ: Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ուներ, բայց ասաց` գաղտնի ռեժիմով պետք է քննվի:

Մյուս հարցը վերաբերում էր մարտյան արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրվող նախկին քննիչ Արմեն Հակոբյանի գործին: Նրա գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը միջնորդել է Քոչարյանի գործը քննող դատավորին իրենց տրամադրել գործով ապացույցները, մասնավորապես` պարկուճները:

Այս երկու միջնորդությունները դատարանը քննեց փակ ռեժիմով: