Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք պետք է ստեղծենք ի պաշտպանություն Արցախի համաշխարհային ցանց, ապացուցենք, որ դա էթնիկ զտում էր (տեսանյութ)

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը խորհրդաժողովում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Արցախի էջը փակելով առաջարկում են ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են շեղել հանրության ուշադրությունը պատմական պարտությունից՝ վերաձևակերպելով ազգային ինքնությունը։ «Մեզ ասում են՝ միայն Արցախից հրաժարվելով կարող էինք պահպանել ինքնիշխանությունը։ Բայց ինքնիշխանությունը չի ապահովվում՝ զոհաբերելով ժողովրդի մի հատվածը, տարածքային ամբողջականությունը չի երաշխավորվում՝ խրախուսելով ագրեսիան, ազգը չի պաշտպանվում՝ ջնջելով նրա հիշողությունը»,- նշել է Այվազյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի խնդիրը չի կարող համարվել փակված, քանի դեռ չեն հարգվել արցախցիների իրավունքներն ու արժանապատվությունը։ Այվազյանի համոզմամբ՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի փաստաթուղթը օրինականացրել է ուժի կիրառումը և խրախուսել է էթնիկ զտումները՝ անտեսելով Արցախի հայկական ինքնության ոչնչացումը։

Այվազյանը շեշտել է, որ դեռ կան միջազգային գործիքներ՝ Արցախի պաշտպանության համար, և առաջարկել է ստեղծել համաշխարհային ցանց՝ տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ։