A
A
Հայաստանում շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի համապետական սքրինինգային` ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտության ծրագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում շարունակվում և ընդլայնվում է կրծքագեղձի քաղցկեղի համապետական սքրինինգային` ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտության ծրագիրը:
Ծրագրի շահառու են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ, գանգատներ չունեցող, սակայն կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի տարիքային խմբին պատկանող (45-68 տարեկան), բնակչության հատուկ խմբերում (հղում խմբերին` https://moh.am/.../Armenia_Ministry%20of%20Health... ) ընդգրկված կանայք:
Բացառություն են.
- դիմել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, որտեղ գրանցված եք և Ձեր բժիշկը կուղեգրի,
- անձը կարող է հերթագրվել նաև ինքնուրույն, առանց ընտանեկան բժշկին այցելելու Արմեդ հավելվածում՝ https://armed.am/am/auth/loginnew
Հետազոտության արդյունքներով` լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության դեպքում սքրինինգային ծրագրի շրջանակներում ԱՆՎՃԱՐ կիրականացվեն նաև`
➤ ուռուցքաբանի խորհրդատվություն,
➤ կրծքագեղձերի սոնոգրաֆիա,
➤մամոգրաֆիա` տոմոսինթեզով,
➤գոյացության բիոպսիա,
➤հյուսվածաբանական ուսումնասիրություն,
➤իմունահիստոքիմիական ուսումնասիրություն,
➤ վիրահատական միջամտություն:
Սքրինինգի շնորհիվ` կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։