Բացել լրահոսը Փակել լրահոսը
540473674_1093529222869672_5636083574238334320_n
A A
Պաշտոնական

Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
 
Ս.Ա.Մուսավին ընդգծել է, որ պատմականորեն Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: ԱԽ քարտուղարն իր հերթին ընդգծել է ներկա հարաբերությունների բարձր մակարդակը:
 
Ա.Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչի շրջանակում Մուսավին ողջունել է տարածաշրջանում հաստատվելիք խաղաղությունն ու կայունությունը:
 
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը:
----
Возможно, это изображение 2 человекаՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
 
Ա.Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:
 
Ք. Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: