Բացել լրահոսը Փակել լրահոսը
539782130_1093447792877815_6519287999104651938_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Աբբաս Արաղչիի հետ

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը: