Բացել լրահոսը Փակել լրահոսը
29.08.25
A A
Պաշտոնական

Վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն դրամ վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տարեկան հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 345 մլն 396 հզր 686 ՀՀ դրամն ամբողջությամբ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե