A
A
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ խարանը կարող է բխել ոչ միայն հասարակությունից, այլև` ընտանիքից․ ԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Խարանի բազմաթիվ տարատեսակներ կան, սակայն հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ դրսևորվող խարանն առավել ցայտուն է արտահայտված:
Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ խարանը կարող է բխել ոչ միայն հասարակությունից, այլև` ընտանիքից:
Խարանը կարող է պատճառ դառնալ վախի, անլիարժեքության զգացումի, մերժվածության, հուսալքվածության և մեկուսացման: Ցավոք, այն հաճախ կարող է վատ վերաբերմունքի և բռնության պատճառ դառնալ: Որոշ դեպքերում խարանից խուսափելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք այլևս չեն դիմում բժշկական օգնության, դադարում են օգտվել բուժական միջոցներից, ինչն իր հերթին բարդացնում է անձի հոգեկան վիճակը:
Խարանի և խտրականության դեմ պայքարի միջոցառումները չափազանց կարևոր են`անձանց նկատմամբ վերաբերմունք փոխելու համատեքստում:
Խարանը նվազեցնելու ուղիներն են.