A
A
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։