Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն» (տեսանյութ)

Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում այս պահին շուրջ 100 շուն է պահվում։ Կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։ 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական ծրագրով շուրջ 90 երեխա հնարավորություն է ստացել այցելելու խնամքի կենտրոն՝ խաղալու և խնամելու այդտեղ ապրող շներին: 

Նախագիծն ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ:  
Այցի ընթացքում երեխաները սովորում են նաև կենդանիների հետ շփվելու կանոնները: 

Կենտրոն հաճախած հերթական խմբին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: