A
A
Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է գործարարների հետ հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ին«Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման» և «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության» ծրագրերի արդյունավետ իրազեկման նպատակով օգոստոսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի կունենա հանդիպում գործարարների հետ։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գործարարները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 11) 597 166։