Բացել լրահոսը Փակել լրահոսը
nairit
A A
Պաշտոնական

«Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով 1,5 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրվի

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Համաձայնագրով «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման շրջանակներում gործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվել է ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը լուծելու համար նախատեսված առաջարկվող նախագծի նախապատրաստմանը:

Դրամաշնորհով տրամադրվող գործողությունները բաղկացած են, մասնավորապես, հետևյալ մասերից՝ նախագծում և տեխնիկական գնահատում (քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում), բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում: