Բացել լրահոսը Փակել լրահոսը
538848902_18480698485077367_5440656545868173588_n
A A
Հասարակություն

«Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ 3-4 մետր բարձրությամբ ռոլլեր լայնից»․ պարզաբանում

Ենոքավանի «Յելլ Էքստրիմ Պարկ»-ը պարզաբանում է տարածել երեկ տարածված լուրերի վերաբերյալ, թե քաղաքացին ընկել էր զիփլայնից։
 
Պարզաբանում Յելլում երեկ տեղի ունեցած դեպքից
 
1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։
 
2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։
 
3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։
 
4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
 
5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։
 
6. Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։
 
7. Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
 
8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ։
 
Հարգանքով՝
Յելլ Էքստրիմ Պարկ