Բացել լրահոսը Փակել լրահոսը
sevdalizan-eluyt-chi-unenalu-h-n335438-1
A A
Հասարակություն

Երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենա

«Coca-Cola Music Fest Armenia»-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ երգչուհի Սևդալիզան «Music Fest with Coca-Cola 2025»-ին ելույթ չի ունենալու։

Նշենք, որ նրա մասնակցությունը միջոցառմանը մեծ աղմուկ էր ստացել հայ հասարակության շրջանում, որից հետո կազմակերպիչները որոշել են չեղարկել նրա ելույթը:

Մի շարք օգտատերեր գրառումներ էին կատարել՝ պահանջելով փառատոնի կազմակերպիչներից չեղարկել երգչուհու մասնակցությունը։

Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։