Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տարեկան դեսպանահավաքի մեկնարկը Կապանում (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Բացման խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով այս տարվա՝ հերթական, բայց ՀՀ և տարածաշրջանի համար նոր իրադրության՝ հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը։ Հանդիպմանն ուղերձով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում հետ կայացել է հանգամանալից քննարկում։ Վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Աշխատաժողովին ներկա են եղել նաև կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ։