A
A
Բեռնատարն ընկել է Դեբեդը
Այսօր առավոտյան «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզում`Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրում։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Բեռնատար ավտոմեքենան (վարորդ` Տիգրան Բաղդասարյան) գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ավտոկռունկ:
Զոհեր և տուժածներ չկան: