Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Տաշիր» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ երեխաների ամառային հանգիստ «Ծիծեռնակ» ճամբարում (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը այս տարի ևս կազմակերպել է շուրջ 100 երեխաների ամառային հանգիստը Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարում։

Ճամբարը, որն ամեն տարի կազմակերպվում է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից, 2000 թվականի հիմնանորոգումից հետո դարձել է երեխաների սիրելի հանգստավայր։ Այստեղ իրենց ամառային օրերն են անցկացնում հարյուրավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից։

Կազմակերպիչների խոսքով՝ «Ծիծեռնակ»-ը դասական ճամբար է, որտեղ ազգային ու հոգևոր արժեքները համադրվում են ժամանցային և կրթական ծրագրերի հետ։