Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
cffefc99ef4cc4b22662b961b5f97433

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առաջին պարտիայում Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ոչ-ոքի խաղաց հունգարացի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարի հետ:

Սեւ խաղաքարերով հանդես եկող մեր շախմատիստը վստահ պաշտպանվեց եւ 32-րդ քայլին իր մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:

Վաղը տեղի կունենա երկրորդ պարտիան, որում Սերգեյ Մովսեսյանը կխաղա սպիտակներով: Այս հանդիպման հաղթողը կմտնի 3-րդ փուլ, իսկ ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ պարտիաներ:

Հիշեցնենք, որ առաջին փուլում Սերգեյ Մովսեսյանը 2:0 հաշվով հաղթել էր աշխարհի կանանց չեմպիոն, չինուհի Հու Յիֆանին: