A
A
Հաղթեց Կարեն Հ. Գրիգորյանը
Քաջարանում այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարը, որին մասնակցեցին հանրապետության եւ Արցախի 14 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր:
Մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ, երեւանցի Կարեն Հ. Գրիգորյանը, որը 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Վերջին տուրում նա պարտության մատնեց մրցաշարի նախկին միանձնյա առաջատար Գեւորգ Հարությունյանին:
Երկրորդ տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, որը նույնպես հավաքեց 8,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց հաղթողին:
Բրոնզե մեդալները բաժին հասան գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանին, ով առաջատարներից ետ մնաց կես միավորով: