Բացել լրահոսը Փակել լրահոսը
KMO_148127_04728_1_t222_195638
A A
Հասարակություն

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում մահացել է լեգենդար երաժիշտ, Black Sabbath խմբի հիմնադիր անդամներից մեկը՝ Օզի Օսբորնը։ Երաժիշտը կյանքից հեռացել է 76 տարեկանում՝ ընտանիքի անդամների շրջապատում, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։

Օսբորնի վերջին բեմելը կայացել էր հուլիսի 5-ին՝ Բիրմինգհեմում՝ հրաժեշտի համերգի շրջանակում, որտեղ նա ելույթ էր ունեցել Black Sabbath-ի հետ։ Համերգի հասույթն ամբողջությամբ նվիրաբերվել էր բարեգործությանը։

Օսբորնը եղել է Black Sabbath-ի առանցքային անդամը 1969-ից 1977 թվականներին, այնուհետև շարունակել է մենակատարի իր կարիերան։ Նա նաև հայտնի է իր մասնակցությամբ MTV-ի «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի շոուին։

Օզի Օսբորնը բազմաթիվ բարձրագույն երաժշտական պարգևների դափնեկիր է, նրա անունով աստղեր կան ինչպես Բիրմինգհեմի, այնպես էլ Հոլիվուդի փառքի ծառուղիներում։

Տեսանյութում 19։30 րոպեին փոքր անդրադարձ է նրա վերջին համերգին․․․