Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գևորգյան
A A
Հասարակություն

Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արմեն Գևորգյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։ 
 
Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է azdarar.am կայքում։ 
 
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, նրա որդիներն ու դուստրը, հայրն ու մայրը։