A
A
Էդ բառապաշարով ոչ մեկ թող չմրցակցի ինձ հետ, ես 5 քրեակատարողական հիմնարկներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր գրառումներին։ Նա նշեց, որ այլ առաջարկ ունի։
«Հայաստանում քննադատության հնարավորության սահմանափակում չկա։ Եկեք այո սուր, քննադատաբար, կոշտ, բայց վերջ տանք հայհոյախոսությանը։ Էդ բառապաշարով ոչ մեկ թող չմրցակցի ինձ հետ, ես 5 քրեակատարողական հիմնարկներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական ու բանահյուսական հետաքրքրություններով»։
Փաշինյանը նշեց՝ պետք չէ Պանդորայի արկղը բացել։
«Եթե որևէ մեկը մտածի, որ ինքը հարուստ բառապաշար ունի, կարող է շատ աղքատիկ վիճակում հայտնվի։ պետք չի»,- ասաց նա։