A
A
Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
Աջակցիր «Ա1+»-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ հայցն է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պահանջում է հրապարակային ներողություն խնդրել:
Երկրորդ նախագահը նշել է, որ Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է կեղծ և անհիմն տեղեկություններ, որոնք արատավորում են իր արժանապատվությունն ու հեղինակությունը:
Քոչարյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի և իր խոսքերի հերքումը հրապարակ իր Telegram ալիքում և ֆեյսբուքյան էջում:
Որպես ներողության տեքստ հայցող կողմը պահանջում է գրել.
«Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։