Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄՊՀ
A A
Պաշտոնական

Ուսումնասիրություն՝ Հայաստանի դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ

ՄՊՀ-ն հրապարակել է «Կոլխիցին»-ի գների ուսումնասիրության արդյունքները

 

Ստացված հարցումների հիման վրա՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է համապատասխան ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության դեղատնային ցանցերում «Կոլխիցին» դեղամիջոցի գների վերաբերյալ։

 

 Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ շուկայում առկա են հետևյալ տարբեր արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ

 

1️    Հայկական արտադրություն  «Արփիմեդ» ՍՊԸ

•      Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N96

•      Առկա է գրեթե բոլոր դեղատնային ցանցերում

•      Միջին գինը՝ 4 100 – 4 600 դրամ

•      1 տուփում՝ 96 դեղահաբ

 

2️    Իտալական (Գերմանական) արտադրություն

•      Արտադրանք՝ Կոլխիցին 1 մգ N60

•      Առկա է գրեթե բոլոր դեղատներում

•      Միջին գինը՝ 7 980 – 9 050 դրամ

•      1 տուփում՝ 60 դեղահաբ

 

3️     Մեծ Բրիտանիայի արտադրություն

•      Արտադրանք՝ Կոլխիցին 0.5 մգ N100

•      Առկա է գրեթե բոլոր դեղատներում

•      Միջին գինը՝ 6 730 – 7 150 դրամ

•      1 տուփում՝ 100 դեղահաբ

•      Նշում՝ այս դեղամիջոցը ներկայումս դեղատներում վաճառվում է զգալի իջեցված գներով՝ կապված նախորդ խմբաքանակների իրացվելիության խնդիրների և պահպանման ժամկետների հետ։

•      Նոր խմբաքանակների ներմուծում չի նախատեսվում։

 

4️    Ֆրանսիական արտադրություն  «Կոլխիցին Օպոկալցիում»

•      Արտադրանք՝ Կոլխիցին Օպոկալցիում 1 մգ N20

•      Վերջին միջին գինը՝ 2 000 դրամ (20 դեղահաբ)

•      Ներկայումս շուկայում բացակայում է՝ արտասահմանյան արտադրողի գործունեության դադարեցման պատճառով։

 Ամփոփում

•      Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ֆրանսիական արտադրության «Կոլխիցին» դեղամիջոցի թանկացում տեղի չի ունեցել։

•      Ներկայումս տվյալ արտադրանքը շուկայում չի իրացվում։

•      Դեղատներում հասանելի են այլ արտադրողների «Կոլխիցին» դեղամիջոցներ՝ տարբերվող քանակներով, չափաբաժիններով և գներով։

 

 Հանձնաժողովը շարունակելու է ուշադրությամբ հետևել դեղերի շուկայի զարգացմանը և անհամաչափ գնային փոփոխությունների վերաբերյալ բոլոր ազդակներին։

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով