A
A
Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 10-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել» թեմայով։
Բանախոսներ՝
Դավիթ Գյուրջյան` Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
Անի Չատինյան՝ փաստաբան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ՝ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերը բարելավելու համար։ Հանրային քննարկման է դրվել Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր, որոնք ուղղված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործմանը։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դատարանները պարտավորվում են տրամադրել հստակ և սպառիչ հիմնավորումներ՝ պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելիս։ Մասնավորապես, դատական որոշումները պետք է ուրվագծեն մերժման իրավական և փաստական պատճառները՝ ապահովելով պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն։
Բացի այդ, փոփոխությունները թույլ կտան դատարաններին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշում կայացնելիս քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրման հիման վրա որոշել հատուկ ժամկետ՝ երեքից վեց ամիս, որի ավարտից հետո կրկին կարող է քննարկվել տվյալ հարցը։