Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ-ում ու նրա ղեկավարի տանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանին հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված ԱԱԾ աշխատողները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։
Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում:
Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է ընկերության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո:
Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել: