Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն քվեարկությամբ զրկեց Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից (տեսանյութ)

Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Սեյրան Օհանյանին վերագրվում է պետական հողերի ապօրինի զավթում, առանձնատան կառուցում, գույքի չհայտարարագրում և շինարարական ընկերություններից կաշառք ստանալու դեպքեր։ Նա, ըստ մեղադրանքի, պաշտպանության նախարար եղած տարիներին տիրապետել է ավելի քան 1 հա հողատարածքի, որի օրինականացումը կազմակերպել է՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։

Արծվիկ Մինասյանը, լինելով Բնապահպանության նախարար, ըստ քննության՝ ոչ միայն չի կանխել ապօրինությունը, այլև մասնակցել է հողի օրինականացման գործընթացին՝ ապահովելով Օհանյանի շահերը ներկայացնող անձի հաղթանակը տարածքի մրցույթում։

Երկուսին էլ սպասվում է մեղադրանք պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հանցավոր արարքների համար։