Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Զինվորների մայկաներն ու վարտիկները կերել եք, որ սենց տներ եք քցել․ Ալեքսանյան (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակեց լուսանկարներ Սեյրան Օհանյանի՝ Սևանի ազգային պարկում կառուցած շքեղ առանձնատնից, պնդելով՝ այն կառուցվել է պետական հողը զավթելով: Ալեքսանյանն ընդգծեց՝ առանձնատանն առկա է 65 միլիոն դրամ արժողությամբ սաունա ու լողավազան:

Նրա խոսքով՝ հողը վարձակալությամբ հանձնվել է Օհանյանի «վարորդի սանտեխնիկ եղբորը», իսկ պետական ծառայողներ՝ ռազմական ոստիկանության աշխատողներ, հատուկ գործուղվել են տարածքը պահպանելու: Նա ասաց, որ այդ ընթացքում զինված ուժերում հնարավոր է եղել կանխել հանցագործություններ, բայց նրանք պահակություն են արել «դղյակում»:

«Սա դասական քոչարյանական-սերժական իշխանության դեմքն է», — հայտարարեց Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մեղադրելով պետական ունեցվածքը յուրացնելու մեջ։