Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեյրան օհանյան
A A
Քաղաքականություն

«Իշխող խմբակը կազմակերպել է այս շոուն հանրության ուշադրությունը շեղելու նպատակով»․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․

 

Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի

Հոդված 108-ի՝ «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ

նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը»,

3-րդ կետի պահանջները, այն է՝ «Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից ԱՆՀԱՐԳԵԼԻ պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության»,

քպ նախաձեռնությամբ` այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝

առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում։

 

 Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ

հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է

բուժհաստատության տեղեկանքը։

 

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ

և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել

հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ

ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ

համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն

քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին,

հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն

հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության։