A
A
Այսօրվանից ՀՀ–Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կկատարվեն հսկիչ փաստաթղթի առկայությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ այսօրվանից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։
Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝
Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով։