Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը.

May be an image of text that says 'tutnqtunhy 6Aиw... Found in Gov Sent Mailbox NP Nikol Pashinyan 20.05.25 To: ባሀሄለ & 4 more...> Kunqtıh , phr unug Aujuunuuh หุนนาน์ทวแนน ийиKи っ tL 4( นป: Wиyиδи น์. 2 ধ tntL uh nptlt ம், มุพน์ ф4иAи6 ለሳለ, เพน์ สุนพ: Funngutn, иииno4aep, unutp, hjnpudngutn, ntuunnpudutn: Oиий ሠከ_ untut: Uu tutnatunhl 6aйиAий 上: ከነአ'

Ինչպես տեսնում եք նկարից՝ տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում եւ որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»։
 
Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարում էի եւ էլեկտրականությունն անջատվեց։
 
Ասվածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի, կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։
Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ–ի նկատմամբ։
Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ–ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ։
 
Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս։