Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-29_22-20-57
A A
Պաշտոնական

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ 200 քմ տարածքում այրվում են կենցաղային իրեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին, մարվել՝ 22։11-ին։