A
A
Մայքլ Ջեքսոնի երգերը ներկայացվել են դասական մշակմամբ. «Սիմֆոնիկ Ջեքսոն»
Աջակցիր «Ա1+»-ինՄայքլ Ջեքսոնի երգերը ներկայացվել են դասական մշակմամբ. «Սիմֆոնիկ Ջեքսոն»
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացրել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը։
Համաշխարհային փոփ-աստղի տասնյակ հիթեր` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, հնչել են սիմֆոնիկ հնչողությամբ։ «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը երաժշտասերներին ներկայացվում է 2019 թվականից և մեծ հաջողություն է գրանցել։ You Are Not Alone, Little Susie, Heal the world, Man in the mirror, Earth Song և բազմաթիվ այլ սիրված երգեր սիմֆոնիկ նվագախմբի համար մշակվել են կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի կողմից։
«Սիմֆոնիկ Ջեքսոն» ծրագիրը վերջերս բեմ է բարձրացել նաև Դուբայում ու մեծ ընդունելության արժանացել։