Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին Երևանի ներքին գործն է․Պեսկով

Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի կարևոր դաշնակիցն է, նրա հետ հարաբերությունները բազմակողմանի են։
 
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին  Երևանի ներքին գործն է»,- ասել է ՊԵսկովը։