Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

2025-ից հաշտարարությունը պարտադիր է ընտանեկան վեճերի լուծման համար Հայաստանում (տեսանյութ)

Հայաստանում հաշտարարությունը պարտադիր է 2025թ.-ի հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման: Հաշտարարությունը պարտադիր է հետևյալ գործերով՝ Ամուսնալուծություն Երեխայի բնակության վայրի որոշում Ալիմենտի բռնագանձում Ընդհանուր գույքի բաժանում Երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր Երեխայի տեսակցության կարգի սահմանում Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում Առավելությունները՝ Վեճի արագ և պակաս ծախսատար լուծում