A
A
Կներկայացվեն Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը և Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 28-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ դասական երաժշտության յուրահատուկ երեկոյի՝ վայելելու թավջութակի երկացանկի ամենաշատ կատարվող ստեղծագործություններից մեկը՝ Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։ Այն նվագախմբի հետ կկատարի տաղանդավոր թավջութակահար, հեղինակավոր մրցույթների դափնեկիր Գաբրիել Շվաբեն։
Համերգի երկրորդ բաժնում կհնչի Անտոն Բրուքների մոնումենտալ 4-րդ` «Ռոմանտիկ» սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։