Բացել լրահոսը Փակել լրահոսը
062425879223f30cbb479caa545655a56febae
A A
Քաղաքականություն

Խաղաղության ժամանակն է․ Թրամփը հայտարարել է Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջեւ հրադարար է հաստատվում։

Նա գրառում է արել սոցցանցի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Իրանին ԱՄՆ ռազմաբազաներին հարվածների մասին նախազգուշացնելու համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից։ ԱՄՆ նախագահը նաև Իրանի արձագանքն անվանել է «շատ թույլ»՝ նշելով, որ արձակված 14 հրթիռներից 13-ը որսացել են, իսկ մեկը սպառնալիք չի ներկայացրել։

«Իրանը պաշտոնապես արձագանքեց մեր կողմից իրենց միջուկային օբյեկտների ոչնչացմանը շատ թույլ արձագանքով՝ ինչը մենք սպասում էինք, և որը մենք արդյունավետորեն հետ մղեցինք։ Արձակվել է 14 հրթիռ, որոնցից 13-ը խոցվել են, իսկ մեկը «բաց է թողնվել», քանի որ այն անվնաս ուղղությամբ էր շարժվում։ Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել, և գրեթե ոչ մի վնաս չի պատճառվել։

Հուսով եմ՝ ատելության ալիքը չի կրկնվի։ Ես շնորհակալություն եմ հայտնում Իրանին վաղ նախազգուշացման համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից և վիրավորներից։ Հնարավոր է՝ Իրանը հիմա կարողանա շարժվել դեպի խաղաղություն և ներդաշնակություն տարածաշրջանում, և ես խանդավառությամբ խրախուսում եմ Իսրայելին անել նույնը»,- գրել է նա։

«Շնորհավոր, աշխարհ, խաղաղության ժամանակն է»,- մեկ այլ գրառում է կատարել ԱՄՆ նախագահը։

Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը տեղական ժամանակով 4։00-ին դադարեցրել է հարձակումները։

«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները, որոնք ուղղված էին Իսրայելի ագրեսիան պատժելուն, շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ մինչև առավոտյան ժամը 4:00-ը»,- գրել է նա սոցցանցում։