Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-06-23_17-18-39
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը զրուցել է զորակոչիկների հետ

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: 
 
Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և անվտանգ ծառայություն: 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաև իրականացված մի շարք այլ միջոցառումներ:
 
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար: