Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզային երթուղիներ կմտնեն Երեւան

Հասարակություն
7bde042d13bace3e9de757ba5ddbec10

Երևան քաղաքի, և մասնավորապես, կենտրոնական փողոցների բեռնաթափման նպատակով վերջին օրերին սահմանափակվել էր միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային որոշ երթուղիների մուտքը մայրաքաղաքի վարչական տարածք:

Երևանի քաղաքապետարանը ընդառաջ գնալով՝ առաջարկել է այդ երթուղիների սպասարկումը կազմակերպել կիսաճեպընթաց տարբերակով՝ ուղեգծերում նախատեսելով մինչև 3 միջանկյալ կանգառներ Երևան քաղաքի վարչական տարածքում:

Աշխատանքը կանոնակարգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ վերանայվել են այդ երթուղիների ուղեգծերը և Երևանի վարչական տարածքում կանգառները։

Ստորև ներկայացվում են միկրոավտոբուսային հ.հ.253, 258, 261, 267 և ավտոբուսային հ.275 երթուղիների նախատեսված ուղեգծերը և կանգառների տեղերը.

 

253 մ/ավտ   Երևան - Նոր Հաճն - գ.Արգել - Երևան

Նախատեսված ուղեգիծը`ՙ Ե/Գ կայարան՚ ե/կ, Սասունցի Դավթի, Բելինսկու, Խորենացի փողոցներ Նար-Դոսի, Չարենցի փողոց, Հերացու փող, Սարալանջի պողոտա, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Նոր Հաճն, գ.Նոր Գեղի, գ.Արգել:

Հետադարձը՝ նույնը մինչև Հերացու, Կորյունի, Չարենցի փ-ներ, այնուհետև նույն ուղեգծով:
Կանգառները Երևանում` 1. «Ռելե գործարան 2. Հերացու փողոց (Անատոմիկի հարևանությամբ) 3. Չարենցի փողոց (Պետական Համալսարանի մուտքի դիմաց)

 

258 մ/ավտ Երևան - գ.Բյուրեղավան - Երևան

Նախատեսված ուղեգիծը` Կիլիկիա՚ ե/կ, Ծ.Իսակովի պողոտա, Աթենքի փողոց,, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փ-ներ, Կոմիտասի, Ազատության պ-ներ, Թբիլիսյան խճուղի, Սևանի խճուղի, գ.Արզնիի խաչմերուկ, գ.Բյուրեղավան, գ.Նուռնուս, գ.Բյուրեղավան:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Կանգառները Երևանում` 1. Ազատության պողոտա, «Ռելե  գործարանի հարևանությամբ 2. «Բարեկամություն մ/կ 3. «Հրազդան  մ/դաշտ

 

261 մ/ավտ Երևան - Աբովյան - Երևան

Նախատեսված ուղեգիծը`ՙ Երկաթգծի կայարան՚ ե/կ, Տիգրան Մեծի փող, Խանջյան, Հերացու փ-ներ, Մյասնիկյան պողոտա, Աճարյան փողոց, Սևանի խճուղի, Աբովյանի ԱԿ:

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Կանգառները Երևանում` 1. Տիգրան Մեծ - «Այրարատ  կ/թ-ի մոտ 2. Հերացու փող (Անատոմիկի հարևանությամբ)
3. Աճառյան փող - Գայի պող. հանգույցի հարևանությամբ գտնվող կանգառում

 

267 մ/ավտ Երևան - գ.Ակունք - գ.Գեղաշեն - Երևան

Նախատեսված ուղեգիծը` ՙՍևանի փողոց՚ ե/կ, Սևանի փող., Գ.Նժդեհի փող., Արցախի փող., Տիգրան Մեծի պող., Նար Դոսի փող., Չարենցի փող., Հերացու փող, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Սևանի խճուղի, ք. Աբովյան, գ.Ակունք, գ.Գեղաշեն:

Հետադարձը՝ նույնը մինչև Հերացու փող., Կորյունի, Չարենցի փ-ներ, այնուհետև նույն ուղեգծով:

Կանգառները Երևանում` 1.Տիգրան Մեծի - Նար Դոսի խաչմ. հարակից կանգառ 2.Հերացու փողոց (Անատոմիկի հարևանությամբ) 3.Ազատության պողոտա («Ռելեե գործարանի հարևանությամբ)

 

275 ավտ Երևան - Չարենցավան - Երևան

Չարենցավանի ԱԿ, Սևանի խճուղի, Թբիլիսյան խճուղի, Ազատության պողոտա, Սարալանջի փողոց, Հերացու փող, Խանջյան պող, Ագաթանգեղոսի փող, Արշակունյաց պող, Գարեգին Նժդեհի փող, Սևանի փող։

Հետադարձը՝ ՙՍևանի փող՚ ե/կ, Արշակունյաց 3-րդ նրբ, Արշակունյաց պող, Ագաթանգեղոսի փող, Խանջյան փող, Հերացու փող, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Սևանի խճուղի, Չարենցավանի ԱԿ։

Կանգառները Երևանում` 1. Հերացու փող (Անատոմիկի հարևանությամբ) 2. Խանջյան փող (Մանկավարժական համալսարանի մոտ)3. Արշակունյաց պող («Սուրմալուե տոնավաճառի հարևանությամբ)